Նշվում է, որ 53-ամյա Ջորջիայի մարմինը գտել է նրա կինը՝ Ալֆարետա քաղաքի իրենց տան նկուղում, որից անմիջապես հետո զանգահարել է ոստիկանություն։
Բժշկական փորձագետները կատարվածը որակել են ինքնասպանությունը։ Տղամարդու կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածք է հայտնաբերվել։
Ինչպես նշում է պարբերականը, տղամարդու հարևանները նրա մասին մեծ հիացմունքով են խոսել՝ հայտնելով, որ վերջինս «բարի և քաղաքավարի» մարդ էր։
Ավելի վաղ Կապիտոլիումի գրոհի մասնակցի դեմ մեղադրանք է առաջադրվել․ նրան սպառնում էր 1000 դոլարի չափով տուգանք և/կամ մինչև 180-օրյա բանտարկություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնասպանություն է գործել Կոնգրեսի շենքում անկարգությունների զսպման գործողություններին մասնակցած ոստիկանության սպա Հովարդ Լիբենգուդը։
51-ամյա Լիբենգուդը, որը Կոնգրեսը հսկող իրավապահ մարմինների 15 տարվա աշխատակից էր, ինքնասպանություն էր գործել Կապիտոլիումում տեղի ունեցած դեպքից 3 օր անց։
Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել էր, որ Լիբենգուդը եղել է այն սպաների թվում, որոնք «անցյալ շաբաթ արձագանքել են ԱՄՆ-ի Կապիտոլիումի անկարգություններին»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ