Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք՝ սուլթան Հայթհամ բին Թարիք ալ-Սայիդը նախօրեին՝ իր նախորդ Սուլթան Քաբոսի մահից մեկ տարի անց, հայտարարություն է տարածել սահմանադրական փոփոխությունների ծրագրերի մասին:
Նշենք՝ սուլթան Քաբոսը զավակ չուներ և իր 49-ամյա գահակալության ընթացքում հրապարակավ չի հայտարարել իր իրավահաջորդի մասին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Սուլթան Հայթհամը վերափոխել է իր կառավարությունը և պետական կառույցները՝ այսպիսով ձեռնամուխ լինելով երկար սպասված ֆինանսական բարեփոխումների: Նրա հրամանով նշանակվել են ֆինանսների և արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև կենտրոնական բանկի նախագահ՝ պորտֆելներ, որոնք պատկանում էին հանգուցյալ սուլթանին:
Նրա որդին՝ 30-ամյա Դի Յազան բեն Հայթհամը նշանակվել էր մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար, որը ամենաերիտասարդ նախարարն էր Օմանում: Բացի այդ, նա նախկինում աշխատել է արտաքին գործերի նախարարությունում:
Նոր հիմնական օրենքով նախատեսվում է արտաքին քաղաքականություն, որը հիմնված է բոլոր պետությունների հետ բարեկամական հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ պահպանվում է Շուրայի խորհրդատվական խորհուրդը՝ խորհրդարանի ստորին պալատը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Օման