Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով New York Post պարբերականին:
Ըստ պարբերականի՝ «Թրամփ 2020» գրությամբ գլխարկով և 80-ամյա Չակ Նորիսին նման տղամարդու լուսանկարը առաջին անգամ հայտնվել էր Instagram-ում, սակայն այն մեծ տարածում է գտել այն բանից հետո, երբ հրապարակվել է Twitter սոցիալական ցանցում և մակագրվել է «Սպասեք, այսինքն մենք պարզապես չենք նշի այն փաստը, որ Չակ Նորիսը MAGA-ի բողոքին էր մասնակցում»:
Լուսանկարի՝ սոցիալական ցանցերում տարածումից հետո դերասանի ներկայացուցիչը հերքել է Վաշինգտոնում ցույցերին նրա մասնակցության մասին տեղեկությունները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Դա Չակ Նորիսը չէ, այլ նրա նմանակը, չնայած Չակը շատ ավելի գեղեցիկ է»,-ասել է դերասանի ներկայացուցիչը՝ նշելով, որ Նորրիսը ընտանիքի հետ Տեխասում է:
Ինքը՝ դերասանը, նույնպես արձագանքել է բողոքի ակցիաներին իր մասնակցության մասին համացանցում շրջանառվող լուրերին:
«Վերջերս իմացա, որ Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ մի մարդ կար, որը նման էր Չակ Նորիսին: Դա ես չէի, ես այնտեղ չէի: Մեր հասարակության մեջ որևէ բռնության համար տեղ չկա: Ես միշտ եղել եմ և կլինեմ կարգ ու կանոնի կողմնակիցը», -գրել է դերասանը Twitter-ում:
Ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ Կառլոս Ռեյ «Չակ» Նորիսը առավել հայտնի է «Վիշապի ուղին» ֆիլմից, որտեղ նա նկարահանվել է Բրյուս Լիի հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ