Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին

16:48   13 Հունվար 2021    530

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման հարցը։

Էրդողանը Պուտինին իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերին, ինչպես նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակականությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները