ԱԳՆ. Համատեղ գոյակցության խրախուսման փոխարեն Հայաստանը շարունակում է թշնամանք քարոզել

16:17   13 Հունվար 2021    403

Ադրբեջանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Հայաստանի ԱԳ նախարարության 2020-ի հունվարի 13-ի հայտարարությունը:

Ինչպես Hayatsk.info-ին տեղեկացրել են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Հայաստանի ԱԳՆ-ի անհիմն հայտարարությունը, որ իբր 1990 թվականի հունվարին Բաքվում հայերի ջարդեր են եղել, ցույց է տալիս, որ այդ երկիրը շարունակում է կեղծ քարոզչություն վարել, ատելություն ու թշնամանք սերմանել ժողովուրդների միջև:

Նշվում է, որ նման սուտ քարոզչական տեղեկություններ տարածելով՝ Հայաստանի ԱԳՆ-ն նպատակ է հետապնդում կոծկել Ադրբեջանի խաղաղ բնակիչների դեմ ուղղված ցեղասպանությունը, Խոջալիում 613 խաղաղ բնակիչների սպանությունը, շուրջ 30 տարի ավելի քան 1 մլն ադրբեջանցիների հիմնարար իրավունքների խախտումը:

Նշվում է նաև, որ 2020-ի նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո երկու ժողովուրդների համատեղ գոյակցության խրախուսման փոխարեն պաշտոնական Երևանը շարունակում է թշնամանք քարոզել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները