Եվգենի Ֆյոդորով. Ռևանշի համար անհրաժեշտ է ուժ, ինչը Հայաստանը չունի

15:33   13 Հունվար 2021    412

«Մոսկովյան հանդիպման ամենագլխավոր արդյունքը աշխատանքային խմբի ստեղծումն է, որը պետք է կարգավորի հետագայում առաջացած հարցերը»:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ պետական խորհրդական Եվգենի Ֆյոդորովը՝ մեկնաբանելով հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը:

Պատգամավորն անդրադարձել է նաև հայ ազգայնամոլների ռևանշիստական հայտարարություններին: «Ռևանշի համար անհրաժեշտ են ուժ և հնարավորություններ, ինչը Հայաստանը չունի: Չարժե մոռանալ, որ դա լիովին մեկուսացված երկիր է»:

Ռուսաստանցի խորհրդարանականը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դեռ լարված կմնան: «Սահմանները կբացվեն, կստեղծվեն գործարար կապեր, սակայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տևել է բավականին երկար, իսկ ռազմական բնույթի հարցերը մի քանի տարում չեն լուծվում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվգենի-Ֆյոդորով  


Վերնագիրի այլ պիտակները