Գիտնականները Յուպիտերի արբանյակից Wi-Fi ազդանշան են արձանագրել

20:19   13 Հունվար 2021    272

Juno տիեզերանավը ռադիոազդանշան է արձանագրել Յուպիտերի Գանիմադե արբանյակից՝ հայտնում է ABC4- ը՝ վկայակոչելով NASA-ի խոսնակ Պատրիկ Ուիգինսին:

Ստացված ազդանշանը 10-ից 40 ՄՀց հաճախականությն է եղել, որը Երկրի վրա հայտնի է որպես Wi-Fi: Ազդանշանը տևել է 5 վայրկյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները շտապել են հայտարարել, որ դա ոչ մի կապ չունի արտերկրյա կյանքի հետ: Ռադիոազդանշանը ստեղծվել է էլեկտրոնների կողմից, որոնք պտտվում են Յուպիտերի մագնիսական դաշտում: Ֆիզիկայում գոյություն ունի ցիկլոտրոնային զանգվածի անկայունություն հասկացություն, որում էլեկտրոնները թրթռում են ավելի փոքր արագությամբ, քան պտտվում են, և դա հանգեցնում է ռադիոալիքների ուժեղացմանը: Երկրի վրա նմանատիպ մի երևույթ հանգեցնում է հյուսիսափայլերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները