NHK հեռուստաալիքը հայտնում է, որ այսպիսով օտարերկրացիների համար նոր վիզաներով Ճապոնիա մուտքը փաստացի ամբողջությամբ արգելված է, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի վերջը դադարել են վիզաներ տրամադրել աշխարհի բոլոր երկրների ու տարածաշրջանների քաղաքացիներին: Հիմա կարող են Ճապոնիա մուտք գործել միայն ճապոնացի քաղաքացիները եւ այստեղ մշտապես բնակվող ու երկարաժամկետ վիզաներ ունեցող օտարերկրացիները: Եթե նրանք վերադառնում են այն երկրներից, որտեղ հայտնաբերվել է վիրուսի նոր շտամը, սահմանն անցնելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ախտորոշման բացասական թեստի առկայության մասին փաստաթուղթ, որը տրվել է ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Նրանք եւս մեկ թեստ էլ պետք է հանձնեն ժամանման օդանավակայանում:
Ընդ որում՝ Ասիայի 11 երկրների եւ տարածաշրջանների, ներառյալ Չինաստանի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Վիետնամի, Սինգապուրի, Մալայզիայի, բիզնեսմենների եւ բիզնես պատվիրակությունների մուտքը չի սահմանափակվել: Սակայն, ինչպես նշվում է, Ճապոնիայի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել այդ մեղմացումները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ