Կենտրոնի տվյալներով՝ դրանցից մեկը նման է այսպես կոչված՝ բրիտանական շտամին: Մասնագետների խոսքով՝ նկատվում է նաև մեկ այլ՝ երեք գենետիկ մուտացիաներով շտամի ձևավորում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հետազոտողների պնդմամբ՝ վերոնշյալ շտամերից մեկը հայտնաբերվել է Օհայո նահանգի բնակչի մոտ, և ներկայում դժվար է ասել, թե որքանով է այն տարածված:
Երկրորդ տեսակը նկատվել է դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին և գերակշռել է նահանգի Կոլումբուս քաղաքում: Ըստ մասնագետների՝ երկրորդ շտամն ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնի տեսակները:
Ինչպես գիտնականները ենթադրում են, ԱՄՆ-ում վիրուսի նոր տեսակների հայտնաբերումը կարող է նշանակել, որ ողջ աշխարհում վիրուսի տարբեր մուտացիաներ են ի հայտ գալիս:
ԱՄՆ-ում համավարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 23 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 390 հազարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ