Ընկերության գործունեությունն այս ուղղությամբ կախված է՝ ծառայությունների մատակարարողից և նախնական ենթակառուցվածքի կառուցումից, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ապագայում «AzEduNet»-ը նախատեսում է՝ անհրաժեշտ սարքավորումներ տեղադրել ազատագրված շրջաններում տեղադրվելիք ավտոմատ հեռախոսակայաններում: Այս տարածքներում կառուցվելիք ուսումնական հաստատությունները կրթական ցանցին միանալու են օպտիկական, ռադիոյի և LTE / 4G կապի տեխնոլոգիաների միջոցով:
Ադրբեջանի կրթական ցանցը՝ խոշորագույն կրթական ինտերնետ ցանցն է, որը միավորում է երկրի տարբեր մակարդակի կրթական հաստատությունները միասնական ցանցի մեջ, ինչպես նաև կրթության ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող հաստատությունները (կրթության նախարարություն և դրա ենթակա կազմակերպություններ): Ներկայումս, Ադրբեջանի կրթական ցանցն ընդգրկում է 4140 միջնակարգ դպրոց և մատուցում է Ինտերնետ և Ինտրանետ ծառայություններ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
AzEduNet