Քննարկվել է Ադրբեջանի և Իրանի ռազմատեխնիկական համագործակցությունը

15:23   14 Հունվար 2021    588

Հունվարի 14-ին ԱՀ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հետ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշելով, որ պետությունների ղեկավարների հանդիպումները կարևոր դեր են խաղացել ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման գործում, պաշտպանության նախարարը շեշտել է ռազմական ոլորտում համագործակցության հաջող շարունակումը:

Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը կարեւոր գործոն է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման և փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի ռազմական համագործակցության ներկա վիճակը, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները