Այս մասին հայտարարել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է
Hayatsk.info-ն:
Նախագահը կարևորել է երկկողմ առևտրի ընդլայնումը և երկու եղբայրական երկրների միջև մշակութային համագործակցության հետագա զարգացումը:
Արիֆ Ալվին շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին Լեռնային Ղարաբաղի ազատագրման կապակցությամբ և վերահաստատել Պակիստանի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
«Հուսով եմ, որ Իսլամաբադում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի եռակողմ երկխոսության երկրորդ հանդիպման հաջող ավարտը խթան կհաղորդի մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և երեք եղբայրական երկրների համագործակցության նոր ուղիներ կբացի»:
Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն առևտրի և մշակութային համագործակցությունն ընդլայնելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել Պակիստանի կառավարությանը ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար: Նա ասել է, որ իր երկիրը կշարունակի Պակիստանի կողքին լինել Քաշմիրի վերաբերյալ բոլոր միջազգային համաժողովներում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պակիստան