ԵԱՀԿ նախագահ. Ղարաբաղի իրադարձությունները ցույց տվեցին ռիսկերը, որոնք առաջանում են, երբ հակամարտությունը մնում է չկարգավորված

17:44   14 Հունվար 2021    490

«Հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը, մարդկային զոհերի և տուժածների մեծ թիվը ցույց տվեցին ռիսկերը, որոնք առաջանում են, երբ հակամարտությունները մնում են չկարգավորված»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն:

Նա հավելել է, որ հակամարտությունը դեռ լիովին կարգավորված չէ և ԵԱՀԿ-ը կարող է իր ներդրումն ունենալ դրա կարգավորման գործում:

«Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին»:

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները