Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ջըդըր դուզու. Լուսանկար

16:00   15 Հունվար 2021    569

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլա Ալիևան այցելել են Ջըդըր դուզու:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլա Ալիևան զննել են Ջըդըր դուզի տարածքը, լուսանկարվել են:

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 14-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրում մասնակցել է Ֆիզուլի-Շուշա ավտոմայրուղու, ինչպես նաև՝ Ֆիզուլիի օդանավակայանի հիմնարկեքին:

Հետո նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլա Ալիևան այցելել են Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը հանդիսացող Շուշա քաղաք:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները