Իլհամ Ալիև. Սկսվում է Մեծ վերադարձը

17:26   15 Հունվար 2021    651

«Այսօր, հունվարի 14-ին, դրվեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի հիմքը: Ես ադրբեջանական ժողովրդին արդեն պատմել եմ օդանավակայանի շինարարության մասին: Սա շատ կարևոր նախագիծ է՝ մեր ազատագրված տարածքների զարգացման առումով»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի հիմնարկեքի արարողության ժամանակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը պետք է շահագործման հանձնվի այս տարի:

«Իմ կողմից Շուշան հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք: Սկսվել են Շուշայի վերականգնման և պատմական տեսքը վերադարձնելու աշխատանքները: Պատերազմն ավարտվել է ընդամենը երկու ամիս առաջ, բաց արդեն բավականին մեծ աշխատանք է կատարվել:

Ազատագրված տարածքներում երկրորդ միջազգային օդանավակայանը կառուցվելու է կամ Քելբաջարում, կամ էլ Լաչինի շրջանում: Այսպիսով, մոտ առաջիկայում կառուցվելու է երկու միջազգային օդանավակայան:

Սկսվում է Մեծ վերադարձը, այս առումով բոլոր աշխատանքները մեկնարկել են: Վստահ եմ, որ ինչպես կարճ ժամանակում՝ 44 օրում, թշնամուն քշեցինք մեր հողերից, այնպես էլ արագ կվերականգնենք Ղարաբաղը՝ մեր պատմական հողերը: Ղարաբաղն Ադրբեջան է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները