Վաշինգտոնի գլխավոր դատախազը ցանկանում է հարցաքննել Թրամփի որդուն

17:48   15 Հունվար 2021    226

Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազ Կառլ Ռասինը մտադիր է հարցաքննել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդուն՝ Դոնալդ Թրամփ-կրտսերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Washington Post»-ը՝ հղում անելով գլխավոր դատախազի գրասենյակին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփ-կրտսերին ծանուցվել է, որ նրան ցանկանում են հարցաքննել 2017 թվականի հունվարին իր հոր երդմնակալության արարողության համար հավաքված միջոցների ենթադրյալ ոչ նպատակային վատնման գործով:

Քննության վարկածով, երդմնակալության արարողության համար դրամահավաքի կոմիտեն ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսել Trump Organization-ին պատկանող հյուրանոցում բանկետի սրահ, համարներ վարձակալելու և սնունդ գնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները