Խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հաղթանակը վկայում է, որ Ղազախստանի բնակչությունն աջակցում է երկրի ղեկավարության վարած քաղաքականությանը. ՌԴ ԱԳՆ

18:41   15 Հունվար 2021    223

Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթանակ է տարել իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, ինչպես նաև՝ միջազգային դիտորդներին գնահատականներն առ այն, որ ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, վկայում են, որ Ղազախստանի բնակչությունն աջակցում է երկրի ղեկավարության վարած քաղաքականությանը:

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը:

«Սա ցույց է տալիս Ղազախստանի ժողովրդի կողմից հանրապետության ղեկավարության վարած քաղաքական կուրսին ցուցաբերած լայն աջակցությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունվարի 10-ին Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի իշխող «Նուր Օթան» կուսակցությունը ձայների 71,09%-ն է ստացել, որի շնորհիվ խորհրդարանի ստորին պալատում 98 մանդատից 76-ը կստանա: Ղախախստանի ժողովրդական կուսակցությունը 9,1% ձայն է հավաքել ու 10 մանդատ կստանա, «Ակ Ժոլ» կուսակցությունը՝ 10,95%՝ 12 մանդատով:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում պատգամավորական 107 տեղ է առկա, որից 98-ը զբաղեցվում են ուղիղ քվեարկության արդյունքներով, իսկ մյուս 9 պատգամավորին ընտրել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան, որը միջէթնիկական հարաբերությունների ոլորտում ազգային քաղաքականությունն է համակարգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները