Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն անցել է 202 000-ը. RT

19:10   15 Հունվար 2021    225

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 67 758 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:

Համավարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, վարակման 8 324 294 դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 202 631-ի, իսկ ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրազիլիան թե վարակման դեպքերի օրական և ընդհանուր թվով և թե մահվան դեպքերի ցուցանիշով շարունակում է առաջատարներից մեկը մնալ աշխարհում. առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում Հնդկաստանն, ապա՝ Բրազիլիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները