Բեռլուսկոնիին դուրս են գրել հիվանդանոցից

20:08   15 Հունվար 2021    263

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դուրս են գրել Մոնակոյի սրտաբանական կլինիկայից, որտեղ նա հայտնվել էր առիթմիայով երկուշաբթի օրը: Այս մասին հայտնել են նրա «Առաջ, Իտալիա» կուսակցության աղբյուրները, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Քաղաքական գործիչն արդեն վերադարձել է իր դստեր՝ Մարինայի տուն, ով ապրում է Նիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Բեռլուսկոնին հայտնել է, որ հոսպիտալացումն անհրաժեշտ է եղել հետազոտության անցկացման համար, որը նրան նշանակել էին բուժող բժիշկները: 84-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ լավ վիճակում է եւ չի մտահոգվում իր առողջության համար:

2016 թվականին Բեռլուսկոնին աորտալ փականների օպերացիայի է ենթարկվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները