Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի հետ կապերի պատճառով

20:49   15 Հունվար 2021    281

Հետաքննությունների պետական բյուրոն նոր քրեական գործ է հարուցել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ:

Այս մասին սոցիալական ցանցում տեղեկացրել է «Ընդդիմադիր հարթակ- հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը, գրում է nahnews.org կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքական գործչի խոսքերով՝ Պորոշենկոն մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության համար:

Քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում նախկին նախագահին պատկանող «Ռոշեն» հրուշակեղենի արտադրամասի գործունեության կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները