ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 ավելի քան 229 հազար դեպք

21:15   15 Հունվար 2021    236

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 229 հազարով, գրանցվել է ևս 3,7 հազար մահ, հաղորդում է Ջոնս Հոփկինսկի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 229 386 նոր դեպք, մահացել է 3769 վարակակիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի սկզբից ի վեր, ըստ Հոփկինսի համալսարանի, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 23 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 388 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները