ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 11 մարդու սպանությանը ներգրավված թմրավաճառին

21:26   15 Հունվար 2021    257

ԱՄՆ կառավարությունը մահապատժի է ենթարկել 1992 թվականին Վիրջինիայում 11 մարդու սպանությանը ներգրավված թմրավաճառին:

52-ամյա Քորի Ջոնսոնը դարձել է 12-րդ բանտարկյալը, ում մահապատժի են ենթարկել Տերե Հոտ դաշնային բանտում այն պահից ի վեր, երբ Թրամփի վարչակազմը վերսկսել է դաշնային մահապատիժները 17-ամյա դադարից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջոնսոնի մահապատիժը վերջինն է դարձել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից առաջ:

Ջոնսոնը ներգրավվել է եղել 45 օրում 11 մարդու սպանության մեջ: Նա եւ նրա բանդայի երկու այլ անդամներ մահապատժի են ենթարկվել դաշնային օրենքին համապատասխան, որն ուղղված է խոշոր թմրավաճառների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները