Գերմանիայում պատրաստվում են ստեղծել հատուկ «բանտ» կարանտինը խախտողների համար

08:07   16 Հունվար 2021    189

Գերմանիայի Սաքսոնիա դաշնային հողը պատրասվում է ստեղծել «հարկադիր տեղաբաշխման» հատուկ հաստատություն այն քաղաքացիների համար, որոնք բազմիցս խախտել են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Bild պարբերականին:

Իշխանությունները ցանկանում են այդ նպատակով վերակազմակերպել Դրեզդենում փախստականների առաջնային ընդունման կենտրոնը, որը կառուցվել է 2017 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տվյալներով՝ պարսպով շրջապատված տարածքը կպահպանվի ոստիկանության կողմից: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի պայմաններ եւ ծախսեր կունենա հաստատությունը:

Վերջին տվյալներով՝ Գերմանիայում գրանցված է COVID-19-ով վարակված 2,02 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները