Իսպանիայում կխստացնեն սահմանափակումները COVID-19-ի պատճառով

09:15   16 Հունվար 2021    160

Իսպանիայի շրջանների իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում, որոնք կապված են կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ, մի շարք ինքնավար համայնքներ կոչ են անում կառավարությանը սահմանել կոշտ տնային կարանտին:

Երկրում իրավիճակը բարդացել է սուրբծննդյան եւ ամանորյա տոներից հետո: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 245 հազար դեպք (բնակչության յուրաքանչյուր հարյուր հազար մարդու թվով 522 մարդ), մեկ շաբաթվա ընթացքում՝ 146 հազար մարդ: Առավել բարդ իրավիճակ է Էստրեմադուրայում (բնակչության յուրաքանչյուր հարյուր հազար մարդու թվով 1167 մարդ), Մուրսիայում (761), Ռիոխում (719), Կաստիլիա լա Մանչեում (690), սակայն իրավիճակը բարդանում է ամենուր, ներառյալ՝ Մադրիդը (636):

Իսպանիայի չորս ինքնավար համայնքներում՝ Անդալուսիայում, Մուրսիայում, Կաստիլիա-ի-Լեոնում եւ Աստուրիայում, կոչ են արել կառավությանտը սահմանել կոշտ տնային կարանտին, սակայն առողջապահության նախարար Սալվադոր Իլյան համարում է, որ դրանում դեռեւս անհրաժեշտություն չկա:

Մինչդեռ տարածաշրջանային իշխանությունները մտցնում են սեփական սահմանափակումները: Այսպես, Մադրիդ ինքնավար համայնքի կառավարությունը փոխել է պարետային ժամը. նախկինում այն սկսում էր գործել 00.00-ին, ներկայում ինքնավար համայնքի բնակիչները պետք է գտնվեն տանը 23.00-ից, արգելված է լքել շրջանների մի մասը (այդ տարածքներում բնակվում է 1,4 միլիոն մարդ, այսինքն՝ Մադրիդի համայնքի շուրջ 20 տոկոսը), ակումբներն ու ռեստորանները կփակվեն 22.00-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տարածաշրջանային կառավարության առողջապահության հարցերով փոխխորհրդական Անտոնիո Սապատերոն:

Արագոնի իշխանությունները որոշել են սկսել պարետային ժամը 22.00-ից, բացի այդ արգելված է մուտք գործել եւ մեկնել ինը քաղաքներից, այդ թվում՝ Սարագոսից: Այդ սահմանափակումները վերաբերում են 860 հազար մարդու: Արգելված է հավաքվել ավելի քան չորս հոգուց բաղկացած խմբով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները