Չավուշօղլուն՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին

20:01   15 Հունվար 2021    363

«Մենք այսուհետ ևս, Ադրբեջանի հետ միասին կշարունակենք գնահատել հրադադարի հետ կապված խնդիրները»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Պակիստանից վերադառնալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Նախարարը նշել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գտնվելու վայրը որոշվել է՝ շփման գծից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աղդամում:

«60 թուրք, 60 ռուս զինվորականներ վերահսկելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Թուրք զինվորականների ուղարկումն Ադրբեջան արդեն սկսված է», - նշել է Մ.Չավուշօղլուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները