«Facebook»-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի էջերը

10:07   16 Հունվար 2021    202

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի «Facebook»-յան եւ Instagram-յան էջերը սկսել են գործել արգելափակումից հետո:

Ավելի վաղ «Facebook» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը նշել էր, որ Թրամփի էջերն արգելափակված մնան այնքան ժամանակ, մինչեւ նա կհեռանա իր պաշտոնից: Նոր նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:

Տեքստը գրելու պահին «Թվիթերում» Թրամփի էջը շարունակում էր արգելափակված մնալ եւ որոնելիս չէր նշվում: Դոնալդ Թրամփը «Թվիթերից» ավելի ակտիվ էր օգտվում, քան մյուս սոցցանցերից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները