Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 164 235 է, մահվան դեպքերինը՝ 3715

11:03   16 Հունվար 2021    353

Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 235-ի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 2987 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 728 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3715-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 615, փաստացի բուժվողներինը՝ 7905 (մեկ օրում նվազել է 47-ով): Մեկ օրում արվել է 1638 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 620704 թեստ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները