Շուշայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չպայթած զինամթերք. ԼՈՒՍԱՆԿԱՐ

09:40   16 Հունվար 2021    448

2021 թվականի հունվարի 4-13-ը Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) հատուկ շարժական խմբերը, ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների հետ համատեղ, օպերատիվ գործողություններ են իրականացրել՝ հայկական օկուպացիայից ազատագրված Շուշա քաղաքի տարածքում:

ANAMA-ի տվյալնով՝ հետազոտվել է 200 հազար հեկտար տարածք և հայտնաբերվել 13 հրթիռ, 16 ականանետային արկ, 15 ձեռքի նռնակ, մեկ զենիթային արկ, 48 պայթուցիչ, 9N235 կասետային զինամթերքի երկու մարտագլխիկ, որսորդական հրացան, գնդացրի 10 պահեստատուփ, 7 584 տարբեր տրամաչափի փամփուշտ, սվին, չորս հակահետևակային ական (OZM-160), 400 գ տրոտիլ, գլանային պայթուցիչ (100 մ), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացահայտված զինամթերքը վնասազերծման համար բերվել է ANAMA-ի հրաձգարան:






Hayatsk.info

Հեշթեգներ: Շուշա  


Վերնագիրի այլ պիտակները