Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը պետք է պատասխան տա միջազգային դատարանների առջև

22:02   15 Հունվար 2021    364

Հայաստանը պետք է պատասխան տա միջազգային դատարանների առջև։

Այդ մասին, ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն, ասել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով՝ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի ելույթի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Հունվարի 13-ին ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ իր հանդիպման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ մերկացրել է՝ մեր երկրի ազատագրված տարածքներում Ադրբեջանի նյութական և մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղված՝ Հայաստանի տասնյակ տարիների ընթացքում անցկացված նպատակադրված քաղաքականությունը։

Շուրջ 30 տարիների ընթացքում հայկական օկուպացիայի տակ գտնված տարածքներում պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, կողոպտման և ծագումնաբանության փոփոխման, այդ տարածքներում ադրբեջանական ժողովրդին պատկանող ամեն ինչի ոչնչացման ճանապարհով ադրբեջանցիներին իրենց տներ վերադառնալը կանխելու նպատակը հետապնդողող գործունեությունը՝ հավասարվում է ռազմական հանցագործությունների։ Անշուշտ, Հայաստանը պատասխանատու է այդ հանցագործությունների համար և պետք է պատասխան տա միջազգային ատյանների առջև։

Հին հայկական կրոնական և աշխարհիկ հուշարձանների առնչությամբ ուզում եմ ասել, որ կովկասյան էթնոսին չպատկանող և Կովկասում 19-րդ դարում զանգվածաբար վերաբնակեցված հայերի նման հուշարձանները՝ հնարավոր է, էլի ինչ որ տեղ գոյություն ունեն։ Ես չէի մեկնաբանի այս հարցը, քանզի այն չի վերաբերվում մեր տարածաշրջանին։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳՆ-ի հիմնազուրկ մեղադրանքներին այն մասին, որ Ադրբեջանը իբր միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԻՍԵՍԿՕ-ին թույլ չի տալիս այցելել տարածքներ՝ մենք Հայաստանի ԱԳՆ-ին հիշեցնում ենք, որ վերջին տասնամյակների ընթացքում հատկապես Հայաստանն է խոչընդոտել Ադրբեջանի օկուպացված տարածքներում միջազգային առաքելությունների այցերին։ Այս փաստը հստակորեն արտացոլված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի գործունեության մասին զեկույցում։ Այսպիսով, հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում և մյուս օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանման կապակցությամբ՝ խնդրել է այդ տարածքներում փաստերի ուսումնասիրման առաքելություն անցկացնել, սակայն Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիայի պատճառով այդ առաքելությունը անհնար է եղել ։

Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է հասցրել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպման հետ կապված իր պատասխանը։ Ընդհանուր առմամբ, ոչ մի երրորդ կողմ չի կարող միջամտել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև երկխոսության գործընթացին։

Վստահ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ/ԻՍԵՍԿՕ առաքելությունը կդառնա՝ օբյեկտիվ հիմունքներով և իրական փաստերի հաշվառմամբ՝ Հայաստանի կողմից օկուպացիայի 30 տարիների ընթացքում բարբարոսության ակտերը միջազգային հանրության ուշադրությանը հասցնելու լավ հնարավորություն։

Ադրբեջանը բազմաշակութային երկիր է, և Ղարաբաղում բոլոր մահմեդական և քրիստոնեա-ալբանական հուշարձանները պատկանում են ադրբեջանական ժողովրդի պատմական, մշակութային և կրոնական ժառանգությանը։ Ադրբեջանի տարածքում բոլոր հուշարձանները պահպանվում են պետական մակարդակով։ Մեր երկրի հարուստ ժառանգության պաշտպանությունը առաջիկայում ևս կապահովվի բարձր մակարդակով, ինչպես նաև կիրագործվեն՝ ազատագրված տարածքներում հուշարձանների վերականգնման, վերանորոգման և վերակառուցման աշխատանքները»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները