Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները

12:24   16 Հունվար 2021    240

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկումն առաջացել է կարանտինային ռեժիմի թուլացման և վատ պահպանման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

«Բռնկումն առաջացել է այլ երկրներից վարակվածների ժամանելով, ինչպես նաև վարակված ապրանքների ներմուծման հետևանքով: Գլխավոր պատճառը` տեղում կարանտինային ռեժիմի սխալ վերահսկողությունն է, աշխատակիցների ոչ այնքան արդյունավետ աշխատանքը»,- նշել է կոմիտեի ղեկավար Մա Սյովեյը:

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանի իշխանությունները պետք է վերացնեն մի շարք թերությունները, որոնց հետևանքով երկրի հյուսիսային շրջանում նոր բռնկումներ են առաջացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները