Չեխիայում մարդատար գնացքում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

12:53   16 Հունվար 2021    216

Երեկ Չեխիայի Դեցին շրջանում՝ Խրշիբսկա երկաթուղային կայարանի մոտակայքում, ընթացքի ժամանակ ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել։ Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է տեղի հակահրդեհային տեսչության «Facebook»-ի էջը:

Նշվում է, որ կրակը մարելու համար ժամանել է հինգ հրշեջ բրիգադ: Երբ առաջին բրիգադն արդեն դեպքի վայրում է գտնվել, կրակն արդեն ամբողջովին ընդգրկել է առաջին երկու վագոնները: Ուղևորները լքել են գնացքը մինչ հրշեջների ժամանելը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 19:15-ին: Պահանջվել է 20 հազար տոննա ջուր:

Հաղորդվում է, որ վնասը չափը կազմել է շուրջ 15 միլիոն կրոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները