Հայտնի է 2021 թվականին Եվրոպայի Կանաչ մայրաքաղաքը

13:08   16 Հունվար 2021    234

Ֆինլանդիայի Լախթի քաղաքը պաշտոնապես դարձել է 2021 թվականին Եվրոպայի Կանաչ մայրաքաղաք. այդ տիտղոսը քաղաքը ժառանգել է Լիսաբոնից, հաղորդում է ԵվրոՊուլսը:

Ժյուրին պարգեւատրել է քաղաքը փակ շրջանի տնտեսություն ստեղծելու մեջ հաջողությունների համար (ներկայում այդ քաղաքում վերամշակվում կամ կրկնակի կիրառվում է թափոնների 97 տոկոսը): Առանձին նշվել է Վեսիյարվի լճի առողջացման ուղղությամբ ներդրումը, որի ափին է գտվնում Լախթի քաղաքը: Բացի այդ, քաղաքը կարող է պարծենալ ծորակից հոսող աշխարհում ամենամաքուր ջրով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2025 թվականին քաղաքը պատրաստվում է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 80 տոկոսով (դրանք կկլանվեն բնական ճանապարհով)՝ ի տարբերություն 1990 թվականի, եւ դառնալ ածխածնային առումով չեզոք:

2050 թվականին այնտեղ պատրաստվում են կառուցել առանց թափոնների տնտեսություն: Ամբողջ աղբը կրկնակի կկիրառվի եւ կօգտագործվի էներգիա ստանալու կամ վերամշակման նպատակով:

Եվրահանձնաժողովը «Եվրոպայի Կանաչ մայրաքաղաք» կոչումը շնորհում է 2008 թվականից ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող քաղաքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: 2021   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները