Չինաստանում կորոնավիրուսով վարակված պաղպաղակ են հայտնաբերել

14:38   16 Հունվար 2021    230

Չինաստանում կորոնավիրուսով վարակված պաղպաղակ են հայտնաբերել։ Դրական արդյունքը հաստատվել է առնվազն երեք նմուշների դեպքում: Արդյունքում խմբաքանակը առգրավվել է:

Արտադրող գործարանում բոլոր ապրանքները կնքվել են, իսկ աշխատակիցները կարանտինում են գտնվում՝ բժշկական հսկողության ներքո:

Ինչպես նշում է Daily Star- ը, պաղպաղակի հումքը ստացվել էր Նոր Զելանդիայից և Ուկրաինայից:

Շուկայում առկա պոտենցիալ աղտոտված 2747 տուփերից 65-ը վաճառվել է: Իշխանությունները գնորդներին խնդրել են հայտնել իրենց առողջության և գտնվելու վայրի մասին:

Շուկայում առկա պոտենցիալ վարակված 2747 տուփերից 65-ը վաճառվել է: Իշխանությունները գնորդներին խնդրել են հայտնել իրենց առողջության և գտնվելու վայրի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները