Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ նման եզրահանգման է եկել լրատվամիջոցը Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչի հայտարարությունից, որն արվել է Նավալնիի՝ Մոսկվա վերադառնալու նախօրեին:
Նշվում է՝ Reuters և DPA լրատվական գործակալություններին ուղարկված մեկնաբանություններում ԳԴՀ արդարադատության դեպարտամենտի խոսնակն ասել է, որ «ՌԴ դիմումները մշակվել են, դրանց բովանդակային պատասխան է տրվել», մինչդեռ ռուսական ԶԼՄ-ն հայտնում է՝ այս արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները չեն բացահայտում պատասխանների մանրամասները:
Գերմանական DPA գործակալությունը նշում է՝ սեփական տվյալներով «բժշկական զեկույցները չեն փոխանցվել», քանի որ անձնական տվյալներն առողջության վերաբերյալ «հատուկ պաշտպանված են գերմանական օրենսդրությամբ»: Լրատվամիջոցը գրում է, որ Նավալնիին բուժող բժիշկները պահպանել են բժշկական գաղտնիությունը, ուստի նրանք որպես վկա ցուցմունք տալ չեն կարող:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գերմանիա