Բրյուսելում տեղի կունենա Վրաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

14:49   16 Հունվար 2021    209

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին՝ Բրյուսելում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը` հղում տալով Հյուսիսատլանտյան դաշինքի հասարակայնության հետ կապերի ծառայությանը:

Ըստ մամուլի հաղորդագրության, Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումների պատճառով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տա միջոցառումը լուսաբանելու նպատակով այցելել ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան:

Միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ՆԱՏՕ-ի կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները