Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ուրբաթ օրը նրա պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:
Արգելքը տարածվում է «Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին մոտ գտնվող Facebook-ի բոլոր նոր միջոցառումներին»: Բացի այդ, արգելքը վերաբերում է նաև այն շենքերի մոտակայքում կազմակերպվելիք միջոցառումներին, որոնցում գտնվում են ամերիկյան նահանգների օրենսդիր մարմինները: Սոցցանցի աշխատակիցները մտադիր են վերլուծել երդմնակալության հետ կապված արդեն պլանավորված իրադարձությունները: Նրանց մասին տեղեկատվությունը կջնջվի, եթե բացահայտվեն սոցիալական ցանցի կանոնների խախտումներ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Facebook