ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել. CNN

16:37   16 Հունվար 2021    188

ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել, բայց կաշխատի մինչ իր պաշտոնեական լիազորությունների ավարտը:

Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, գրում է CNN- ը: Նշվում է, որ Ազարն անդրադարձել է հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնք արդեն իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախարարների կաբինետի 3 անդամի հրաժարականի պատճառ են դարձել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրատվամիջոցը գրում է, որ Ազարի հրաժարականն այնուամենայնիվ խորհրդանշական բնույթ ունի և գործնական որևէ հետևանք չի ունենալու, քանի որ նա շարունակելու է պաշտոնավարել մինչև հունվարի 20-ը, երբ կառավարության անդամները նախագահի հետ միասին հրաժարական կկտան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաժարական են ներկայացրել ԱՄՆ կրթության նախարար Բեթսի Դևոսը, տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, ինչպես նաև Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները