Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Լրագրողներին տված հարցազրույցում Միլլերը նշել է, որ հարգում է «դժվարին ներքին իրավիճակում» գործող ռուսական բանակին: Ըստ նրա՝ ռուսական բանակը «արդյունավետորեն» կիրառում է մի շարք ոչ ստանդարտ ռազմական լուծումներ: Այնուամենայնիվ, պաշտոնյան չի բացատրել, թե ինչ է նկատի ունեցել, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մասնագիտական տեսանկյունից ես հարգում եմ նրանց գործելաոճը: Կարծում եմ, որ նրանք, ձեռքներին վատ խաղաքարտեր ունենալով հանդերձ, շատ լավ են խաղում: Նրանք ամեն ինչ շատ լավ են անում, օգտագործում են պատերազմի վարման ոչ դասագրքային հասկացություններ, տեղեկատվություն՝ այն ամենը, ինչ իրենց հարմար է»,- հայտնել է Պենտագոնի ղեկավարի ԺՊ-ն:
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե ինչ նկատի ունի Միլլերը Ռուսաստանում «դժվարին ծանր իրավիճակ» ասելով, նախարարը բացատրել է, որ դրանով նկատի ունի Ռուսաստանի բնակչության և բնական պաշարների նվազումը, որոնք Դաշնության համար եկամտի միակ աղբյուրն են: Ըստ նրա՝ նման պայմաններում է գործում ռուսական բանակը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պենտագոն
Ռուս-զինվորականներ