Չինաստանը 5 օրում կառուցել է կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոց՝ 1500 հիվանդասենյակով

18:36   16 Հունվար 2021    171

Չինաստանի իշխանությունները վերսկսում են նոր կորոնավիրուսով վարակվածների համար ժամանակավոր հիվանդանոցների շինարարությունը և վերջին 5 օրերի ընթացքում Հեբեյ նահանգում կառուցել են մասնագիտացված բժշկական հաստատություն, որն ունի 1500 հիվանդասենյակ:

Հիվանդանոցը գտնվում է Նանգուն քաղաքում, որտեղ ուղարկվում են հարակից շրջանների վարակակիրները: Մոտակա օրերին կառավարությունը պլանավորում է կառուցել ևս վեց նմանատիպ օբյեկտ, որը կունենա մոտ 6,5 հազար մասնագիտացված տարածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստանդարտ սենյակի մակերեսը 18 քմ է: Յուրաքանչյուր սենյակ լավ օդափոխված և ջեռուցված է, ունի ինտերնետ հասանելիության կետ և առանձին լոգարան:

Նմանատիպ բժշկական կենտրոն է կառուցվում նաև Հեբեյի վարչական կենտրոն Շիցզյաչժուան քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները