Թրամփը խնդրել է տրամադրել իր իմպիչմենթի համար քվեարկած հանրապետականների տվյալները

19:14   16 Հունվար 2021    212

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը իր քաղաքական խորհրդականներից պահանջել է իրեն տեղեկություններ տրամադրել իմպիչմենթի կողմնակից 10 հանրապետական կոնգրեսականների վերաբերյալ:

Նշվում է, որ պետության ղեկավարը, վախենալով, որ իր նախկին կողմնակիցները կանցնեն դեմոկրատների կողմը, ցանկանում է իմանալ՝ արդյոք նա երբևէ ինչ-որ բան արե՞լ է նրանց համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ թերթի՝ Թրամփը անհանգստացած է իր կուսակցությունում իր դեմ դասալքություններից: Բացի այդ, վերջին օրերին քաղաքական գործիչը կապվել է հանրապետական կոնգրեսականների հետ՝ խորհրդակցելու, թե որ փաստաբաններին վարձեն իմպիչմենտի շրջանակներում պաշտպանության համար: WSJ- ի փոխանցմամբ ՝ Թրամփի խորհրդականները նրան հորդորել են չդիմել իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները