Գուտերեշի կոչը՝ համաշխարհային հանրությանը

19:02   16 Հունվար 2021    219

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով միասնական գործել ու աջակցել միմյանց՝ համավարակը հաղթահարելու և կյանքեր փրկելու համար այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 2 միլիոնը:

Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ գլոբալ համակարգված ջանքերի բացակայությունն ավելի է վատթարացրել համավարակով պայմանավորված մահացության վիճակը:

«Ի հիշատակ երկու միլիոն հոգիների՝ աշխարհը պետք է մեծ համերաշխություն ցուցաբերի»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ պատվաստանյութերն ավելի արագ հասնում են հարուստ երկրներին, մինչդեռ աղքատ երկրները պատվաստանյութ ընդհանրապես չունեն: Գուտերեշը նշել է, որ համավարակը հնարավոր չէ հաղթահարել միայն մեկ երկրում. դրա դեմ պայքարը պետք է լինի գլոբալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները