ԱՄՆ-ը կարծում է, որ «բրիտանական» շտամը կարող է դառնալ հիմնականը երկրում

19:41   16 Հունվար 2021    206

Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) տեղեկացրել է, որ մարտին կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, ըստ նախնական տվյալների, կդառնա առավել տարածվածը նահանգներում:

Ինչպես գրում է Financial Times-ը`ամերիկացի փորձագետներին հղումով, երկրի 15 նահանգներում արդեն գրանցվել է այս վիրուսի մուտացիայով վարակվելու 88 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձագետների կարծիքով՝ արդեն ապացուցված է, որ այս շտամը մյուսներից ավելի արագ է տարածվում: «Բրիտանական» շտամով վարակվածների թիվը 2021-ի սկզբին արագորեն կաճի, դա ցույց է տալիս CDC- ում օգտագործված մոդելը: Այս տեսակը «մարտին կդառնա գերակշռող»՝ փորձագետների կարծիքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները