Հիգսը մեղադրվում է նրանում, որ հրամայել է գնդակահարել կանանց, սակայն մինչեւ վերջ հերքում էր իր մեղքը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նրան մահապատժի են ենթարկել մահացու ներարկումով՝ շաբաթ օրը, տեղական ժամանակով 01:23-ին:
Հիգսը դատապարտվել է 1996թ․ Թանջի Ջեքսոնի, Թամիկ Բլեքի եւ Միշան Չինի առեւանգման եւ սպանության կազմակերպման համար:
Նշվում է, որ կանայք ժամադրության են եկել Հիգսի ու եւս երկու տղամարդկանց հետ, սակայն նրանց միջեւ վիճաբանություն է ծագել:
Ամբաստանյալն ու նրա ընկեր Ուիլիս Հեյնսը ձեւացրել են, թե պատրաստվում են կանանց տուն տանել, բայց փոխարենը նրանց տարել են Մերիլենդ նահանգի արգելոց: Այնտեղ էլ Հիգսը Հեյնսին հրամայել է վերցնել զենքը եւ գնդակահարել կանանց:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ