Նորվեգիան հիասթափված է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու որոշումից

20:28   16 Հունվար 2021    189

Նորվեգիան հիասթափված է Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու ընթացակարգեր սկսելու Ռուսաստանի հայտարարությունից եւ նախատեսում է այլ մասնակիցների հետ քննարկել պայմանագրի պահպանման հնարավորությունը:


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու ընթացակարգերի մեկնարկի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերատեսչությունը նշել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո «մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը, որը ձեռք է բերվել պայմանագրի կնքման ժամանակ, էապես խաթարվել է», իսկ պայմանագրի Մոսկվայի գործընկերները չեն աջակցել Ռուսաստանի առաջարկներին՝ նոր պայմաններում դրա կենսունակությունն ապահովելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները