Ջո Բայդենն առաջադրել է պետքարտուղարի տեղակալների թեկնածուներին

21:01   16 Հունվար 2021    224

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարության վետերաններ Ուենդի Շերմանին և Վիկտորյա Նուլանդին առաջադրել է պետքարտուղարի տեղակալների պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում ավելով Բայդենի շտաբին, սպառազինության վերահսկողության հարցերով արտաքին քաղաքականության գերատեսչությունում կզբաղվի զենքի չտարածման հարցով փորձագետ Բոնի Ջենքինսը:

Ուենդի Շերմանի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Օբամայի վարչակազմում վերջինս ղեկավարել է Իրանի հետ միջուկային հարցի քննարկումներում բանագնացների թիմը:

Պետքարտուղարի ևս մեջ տեղակալի պաշտոնում առաջադրվել է Բրայան Մաքքիոնը, որն արտաքին քաղաքականության հարցում Բայդենի վաղեմի օգնականներից է:

Վիկտորիա Նուլանդի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: Վերջինս Պետքարտուղարությունում աշխատել է ավելի քան 30 տարի, մասնավորապես եղել է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր պաշտոնյան, մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում: Աշխատել է Չինաստանում և Ռուսաստանում, տիրապետում է ռուսերենին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները