Հնդկաստանը մտադիր է մեկ օրում 300 000 բնակչի պատվաստել կորոնավիրուսի դեմ

20:44   16 Հունվար 2021    204

Հնդկաստանում նախատեսում են մոտ 300 000 մարդկանց պատվաստել շաբաթ օրը:

Պաշտոնյաները պատրաստվում են «Covid-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կիրառել այսօր երկրի ավելի քան 3000 բնակավայրերում: Յուրաքանչյուր բնակավայրում շուրջ 100 մարդ կպատվաստվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատվաստման գործընթացն ավելի քան 1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրում տեղի կունենա մի քանի փուլով: Մոդիի խոսքով՝ առաջին փուլում նախ կպատվաստվեն բուժաշխատողները:

Հնդկաստանի կառավարությունը երկու պատվաստանյութ է հավանության արժանացրել՝ բրիտանական արտադրության AstraZeneca-ի պատվաստանյութն ու տեղական արտադրության Covaxin-ը:

Հնդկաստանը երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակված բնակիչների թվով. այստեղ վարակակիր է ավելի քան 10.5 մլն մարդ: Հնդկաստանին շրջացում է ԱՄՆ-ն՝ վարակման ավելի քան 24 մլն դեպքով:

Մահացության ընդհանուր ցուցանիշն ասիական երկրում գերազանցել է 152 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները