Լուկաշենկոն պատմել է, թե ինչու են բողոքի ակցիաները ձգձգվում Բելառուսում

21:15   16 Հունվար 2021    233

Բելառուսում չարտոնված բողոքի ակցիաները ձգձգվել են COVID-19 կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակված սահմանների պատճառով, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ոչ մի, այսպես ասած, արտառոց բան, համեմատած ընտրությունների նախորդ արդյունքների հետ, տեղի չի ունեցել: Միակ բանն այն է, որ ժամանակի առումով ձգձգվել է: Ինչո՞ւ, որովհետև նույնիսկ դուք փակեցիք մեզ հետ սահմանը: Եվ այդ մի քանի հազար մարդուն, ովքեր աշխատում էին Ռուսաստանում, դուք «քամեցիք», նրանք մնացին այստեղ, բայց չեն ուզում աշխատել: Ես ձեզ չեմ նախատում, ես ուղղակի ասում եմ օբյեկտիվ պատճառ, որը նպաստել է, որ այս բողոքները ձգձգվեն ժամանակային առումով»,- նշել է Լուկաշենկոն լրագրող Նաիլա Ասկերզադեին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի ղեկավարի խոսքերով, վերջին շրջանում Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը «10-12 հազար է, այնինչ լուսանկարում և տելեգրամյան ալիքներում ներկայացնում են 200 000»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները