Apple-ը սկսել է ծալովի էկրանով iPhone-ի մշակումը

21:52   16 Հունվար 2021    219

Ամերիկյան Apple ընկերությունը ծալովի էկրանով սմարթֆոնի նախագծում է սկսել:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg ընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրին, ներկա փուլում աշխատանքը կենտրոնացված է էկրանների ստեղծման վրա, և ծալովի iPhone-ի նախատիպը դեռ պատրաստ չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան դեռ չի կողմնորոշվել ծալովի էկրանի չափսի հարցում: Դիտարկվում է 6,7 դյույմ (մոտ 17 սմ) անկյունագծով էկրանի տարբերակը ինչպես iPhone 12 Pro Max-ի դեպքում:

Էկրանների մեծամասնության պարագայում, որոնք փորձարկում է Apple ընկերությունը, անտեսանելի հոդակապավոր մեխանիզմը ծալվում է, այսինքն՝ հեռախոսը բացելիս էկրանն ամբողջական է դառնում:

Գործակալության փոխանցմամբ, ծալովի «այֆոնը», հավանաբար, շուտ չի հայտնվի, կարող է նույնիսկ ընդհանրապես չհայտնվել: Ընկերությունը ներկա պահին կենտրոնանում է տարեվերջին նախատեսված շնորհանդեսի ժամանակ ցուցադրվելիք iPhone-ի և iPad-ի ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները