Նորվեգիան պարտադիր կդարձնի սահմանին կորոնավիրուսի թեստավորումը

21:48   16 Հունվար 2021    189

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել պարտադիր դարձնել կորոնավիրուսի թեստավորումը նրանց համար, ովքեր մուտք կգործեն երկիր:

Այսուհետ կառավարությունը պարտադիր է դարձնում կորոնավիրուսի թեստավորումը երկրի սահմանին բոլոր նրանց համար, ովքեր մուտք են գործում Նորվեգիա համաճարակային անբարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից: Թեստավորման գործընթացը կիրականացվի հունվարի 18-ից սկսած, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առողջապահության նախարար Բենթ Հոյեն նշել է, որ Նորվեգիայում մուտքի և թեստավորման խիստ կանոններ են գործում Եվրոպայից եկող անձանց համար: «Մարդիկ, որոնք առանց համոզիչ պատճառների կհրաժարվեն թեստավորումից, կտուգանվեն և պարտավորված կլինեն կարանտին պահպանել հատուկ հյուրանոցում»,-հստակեցրել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները