ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել կորոնավիրուսի պատվաստումների վկայագրեր չպահանջել

22:38   16 Հունվար 2021    236

ԱՀԿ COVID-19-ի հարցերով արտակարգ իրավիճակների հանձնաժողովը խորհուրդ է տվել երկրներին ժամանողներից կորոնավիրուսի պատվաստման վկայագրեր չպահանջել:

Նշվում է, որ հայտարարությունն արվել է հունվարի 14-ին կայացած ԱՀԿ հանձնաժողովի վեցերորդ հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի գիտական կազմակերպությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քննարկվել է անդրսահմանային ուղեւորությունների համար COVID-19-ի դեմ պատվաստումների վկայագրերի ներդրման հարցը: ԱՀԿ փորձագետները խորհուրդ են տվել երկրներին ժամանողներից այդպիսի փաստաթղթեր չպահանջել, քանի որ աշխարհի շատ երկրներում պատվաստանյութերի առկայությունը չափազանց սահմանափակ է եւ դրանց արդյունավետությունը ուսումնասիրվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները